Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ընդունել է Լեհաստանի ԱԳ փոխնախարարին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Նալբանդյանը բարձր է գնահատել հայ - լեհական հարաբերությունները և այդ համատեքստում կարևորել 2011 թվականին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան և 2013-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Օրլովսկին նշել է, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցելությունն է, և ընդգծել է, որ Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել բազմաբովանդակ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, կրթության և մշակույթի ոլորտներում գործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ:

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG