Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը Ղարաբաղի վերաբերյալ հերթական փաստաթուղթը ներկայացրեց ԱԺ


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Ընդդիմադիր խմբակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախագծում, որի քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Զարուհի Փոստանջյանը, ասված է․ - «Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է․ առաջին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը; երկրորդ՝ բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը; երրորդ՝ բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը; չորրորդ՝ բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը»:

Փաստաթղթի ընդունման հիմնավորման բաժնում «Ժառանգություն»-ը մատնանշում է միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները` «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը (միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը և բանակցային գործընթացում առանձին կողմ ներգրավված լինելը)»; Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները; «Հայաստանի Հանրապետությանը ուղղված Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության նախագիծը»:

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման ջատագով է եւ պարբերաբար համապատասխան օրինագծեր է ներկայացնում Ազգային ժողով, որոնք, սակայն, մինչ այժմ չեն արժանացել խորհրդարանի հավանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG