Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի գործով բողոքը


Володя Аветисян в зале суда, Ереван, 26 мая 2014 г․

Володя Аветисян в зале суда, Ереван, 26 мая 2014 г․

Դատարանը մերժեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելու միջնորդությունը:

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց պահեստազորի գնդապետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյանի շահերի ներկայացուցիչ Արա Զաքարյանի վերաքննիչ բողոքը։ Զաքարյանը խնդրում էր բեկանել Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Ավետիսյանը դատապարտվել էր ին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին:

Դատարանը գործը քննեց ընդամենը մի քանի ժամում: Վճռին սպասող Ավետիսյանի հարազատներն ու ընկերները որոշումն ընդունեցին ակնհայտ զայրույթով։

Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:

Զաքարյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր, որպեսզի դատարանը բեկանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկի լրացուցիչ քննության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ, ըստ պաշտպանի, Վոլոդյա Ավետիսյանին վերագրվող հանցագործությունը կատարվել է հենց այդ տարածքներում:

Բողոքի երկրորդ կետով պաշտպանը խնդրում էր արդարացման դատավճիռ կայացնել իր պաշտպանյալի նկատմամբ:

Երրորդ կետով պաշտպանը խնդրում էր մեղմացնել Վոլոդյա Ավետիսյանի պատժաչափը, որպեսզի նա հնարավորություն ունենա համաներմամբ ազատ արձակվել:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով խնդրել էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել լրացուցիչ քննության Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների, կամ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարաններ։ Ըստ Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի, իր պաշտպանյալին վերագրվող հանցանքները տեղի են ունեցել այդ տարածքներում։

Պաշտպան Զաքարյանը նաև մի շարք միջնորդություններ ներկայացրեց, այդ թվում պահանջեց հարցաքննել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

«Վերջինս բազմաթիվ անգամ հրապարակավ ասել է, որ 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին և ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ՝ կապված վերջինիս կողմից բարձրացրած ազատամարտիկների սոցիալական պայմանների հարցի շուրջ: Սակայն Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը, որի արդյունքում հայտնվել է նման իրավիճակում: Պաշտպանության նախարարի հայտարարությունից ակնհայտորեն երևում է, որ նրան կարող են հայտնի լինել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, մասնավորապես, նախարարի նշած՝ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը», - հայտարարեց պաշտպանը:

Դատավորը մերժեց միջնորդությունները՝ նշելով, որ նախարար Օհանյանի՝ դատարանում ցուցմունք տալը որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ։

Նախքան դատական ակտի հրապարակումը Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, թե չի վստահում Հայաստանի արդարադատությանը։

«Օրինակ հիմա, երբ նստած եմ քրեակատարողական հիմնարկում․․․ տանջում են մեր ժողովրդին, կալանավորներին․ հինգ հոգանոց խցում ութ հոգի են, որից մեկը հացադուլ է անում: Ես չգիտեմ բարոյապես մարդ ոնց պիտի տանի, երբ որ ինքը հաց է ուտում, սնվում է, մարդ կա իր հետ նստած՝ չի սնվում օրերով, արդեն մեկ շաբաթ է: Պահանջում է, որ իրեն տեղափոխեն ուրիշ խուց: Չեն տեղափոխում, ասում են՝ տեղ չկա», - ասաց ազատամարտիկը:

Ավետիսյանի մարտական ընկեր Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ Հայաստանի դատարաններն այսօր կատարում են քաղաքական հրահանգներ․ - «Մեր կարծիքը ճիշտ էր, որ Հայաստանում չկա իրական դատարան, ազատ դատավարություն: Ասված է մարդը պիտի նստի, ուրեմն՝ նստում է»:

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ ազատամարտիկի նկատմամբ կայացված վճիռը քաղաքական հաշվեհարդար է՝ իշխանություններին քննադատելու և հակակառավարական ցույցեր նախաձեռնելու համար։

XS
SM
MD
LG