Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը օրինական չի համարում ընտրությունները Ղրիմում


Ղրիմ - Սեպտեմբերի 14-ի ընտրությունները Սիմֆերոպոլում

Ղրիմ - Սեպտեմբերի 14-ի ընտրությունները Սիմֆերոպոլում

Միացյալ Նահանգները օրինական չի համարում կիրակի օրը Ղրիմում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը կոչ է արել Ռուսաստանին բռնակցված Ղրիմը վերադարձնել օրինական կարգավիճակի՝ որպես Ուկրաինայի մաս:

Վաշինգտոնը մտահոգված է նաև, որ Ղրիմում ապրող ուկրաինացիները այս օրերին ստիպված են հրաժարվել իրենց ուկրաինական անձնագրերից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG