Մատչելիության հղումներ

ԵՄ պատժամիջոցները «մերձեցրել են Ռուսաստանին և Ադրբեջանին»


Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ միայն ավելի մերձեցրեց Ռուսաստանը Ադրբեջանի հետ, այսօր Բաքվում հայտարարել է տնտեսական համագործակցության ռուս - ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

«Այս տարվա որոշակի քաղաքական իրադարձությունների հետևանքով այսօր Ռուսաստանի Դաշնության վերապրած փորձությունների ժամանակները իրականում մերձեցնում են Ռուսաստանը և Ադրբեջանը: Ներմուծման լրացման քաղաքականության շրջանակում ադրբեջանական արտադրանքը գալիս է Ռուսաստանի շուկաներ, այն պահանջված է», - «Նովոստի-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոգոզինը:

Միջկառավարական հանձնաժողովի մյուս համանախագահ, Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, իր հերթին, հայտարարել է, թե Եվրամիության պատժամիջոցները չեն կարող կոտրել Ռուսաստանին:

«Ներկայումս Եվրամիությունը ճնշում է գործադրում Ռուսաստանի նկատմամբ, սակայն ոչ ոքի չի հաջողվի կոտրել Ռուսաստանի Դաշնությանը, այն երբեք չի ճկվի», - հայտարարել է Էյուբովը միջկառավարական հանձնաժողովի՝ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող նիստի ժամանակ:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան հավաստիացրել է, թե Ադրբեջանը միշտ համարել և համարում է Ռուսաստանը ամենամոտ և եղբայրական երկիր:

«Ադրբեջանը և Ռուսաստանը ապրում են համաշխարհային բարդ իրավիճակի ժամանակաշրջանում: Մենք միշտ պետք է միասին լինենք, միասին մենք ավելի ուժեղ կլինենք», - հայտարարել է Էյուբովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG