Մատչելիության հղումներ

Ռուսական ռուբլին ռեկորդային ցածր փոխարժեք է գրանցել


Ռուսաստան - Տարադրամի փախանակման կետ Մոսկվայում, 15-ը սեպտեմբերի, 2014թ․
Ռուսաստան - Տարադրամի փախանակման կետ Մոսկվայում, 15-ը սեպտեմբերի, 2014թ․

Այսօր գրանցվել է ռուսական ռուբլու ռեկորդային ցածր փոխարժեք դոլարի նկատմամբ՝ 38.04 ռուբլի մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նույնպես աճել է՝ հասնելով 49.25 ռուբլու մեկ եվրոյի դիմաց:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Ռուսաստանի ֆինանսական շուկայում նման իրավիճակը հետևանք է երկրի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը անցած շաբաթ նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ, որոնց թիրախը ռուսական բանկերը և էներգետիկ ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերություններն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG