Մատչելիության հղումներ

Կիևը ապստամբներին մեղադրում է հրադադարը վտանգելու մեջ


Պաշտոնական Կիևը Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականներին մեղադրել է հրադադարը վտանգելու մեջ, պնդելով, որ ապստամբները հարձակումներ են նախաձեռնում կառավարական զորքերի դեմ, չնայած 9 օր առաջ կնքված հրադադարի համաձայնագրին:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Վոլոդիմիր Պոլիվոյը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ կառավարական զորքերը շաբաթ օրը ետ են մղել Դոնեցկի օդանավակայանի վրա կատարված հարձակումը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում կնքված խախուտ հրադադարը վերահսկելու նպատակով ներգրավվելու են ավելի մեծ թվով միջազգային դիտորդներ և անօդաչու թռչող սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG