Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը հետագայում ևս ուղղված կլինեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը, հումանիտար բնագավառում ավանդական սերտ կապերի ընդլայնմանը և երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG