Մատչելիության հղումներ

ՊԲ․ Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 220 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը, հիմնականում հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է ՊԲ լրատվական ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG