Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նախ ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին:

Տեխնոլոգիական կենտրոնում Նախագահն ազդարարել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:

Ի նշանավորումն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման, Սերժ Սարգսյանը կենտրոնի բակում ծառատունկ է կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG