Մատչելիության հղումներ

Յացենյուկը Պուտինին մեղադրել է Ուկրաինան կազմաքանդելու փորձի մեջ


Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը Ուկրաինան կազմաքանդելն է:

Ելույթ ունենալով Արևմտյան Ուկրաինայի օրենսդիրների ու գործարարների համաժողովում՝ նա ասել է, որ Պուտինի նպատակը Ուկրաինայի անկախության վերացումն է: - «Նա ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը», - հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Չնայած Ուկրաինայի արևելքում հրադադարի համաձայնությանը, Յացենյուկն ասել է, թե Ուկրաինան դեռ պատերազմի մեջ է: Պուտինը ցանկանում է մեկ այլ սառեցված հակամարտություն ստեղծել, ասել է նա:

Իսկ ուրբաթ երեկո նա հայտարարել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը կան և կլինեն Ուկրաինայի կազմում:

«5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ նա ասել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա չէ:

Ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները հայտարարել էին, թե պնդում են Ուկրաինայից անկախանալու իրենց դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG