Մատչելիության հղումներ

logo-print

ՀՔԾ-ն կուսումնասիրի ԱԺ անվտանգության պետի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպը


ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված կարգով ընթացքը լուծելու համար:

Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը։

Հիշեցնենք, ԱԺ գլխավոր մուտքի դարպասներին մի քանի րոպեով հայտնված «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը պոկելուց հետո ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հրել էր «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանին, ով այդ պահին նկարահանում էր կատարում, և ցած էր գցել լրագրողի նկարահանող սարքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG