Մատչելիության հղումներ

«Ոստիկանի նկատմամբ բռնություն» գործադրելու մեջ մեղադրվող Անուշավան Գրիգորյանն ազատվեց պատժից


Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր որոշել է քեական պատասխանատվությունից ազատել նոյեմբերի 5-ի գործով ավելի վաղ կալանավորված և անմեղսունակ ճանաչվելու պատճառով կալանքից ազատված 34-ամյա Անուշավան Գրիգորյանին:

Դատարանի որոշմամբ, նա հանձնվել է մոր հսկողությանը, պետք է ստանա արտահիվանդանոցային հարկադիր բուժման: Անուշավան Գրիգորյանն անցյալ տարվա նոյեմբերի 5-ի գործով կալանավորվել էր հոգեբուժարանից ազատվելուց հետո:

Անուշավան Գրիգորյանը հոգեկան հիվանդություն էր ստացել զինվորական ծառայության ժամանակ: Այս ամենով հանդերձ, ըստ մեղադրանքի, Անուշավան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Շանթ Հարությունյանի, Ալբերտ Մարգարյանի և մի խումբ այլ անձանց հետ 2013թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից սկսված երթի ընթացքում փայտյա մահակներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին և քարերով լիցքավորված բոցավառվող ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ նետել վերջիններիս ոտքերի տակ:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG