Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը


Եվրամիության պաշտոնյաներն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ ուկրաինական զարգացումներում դերակատարության համար Ռուսաստանի նկատմամբ սահմանվող նոր պատժամիջոցները վաղը կմտնեն ուժի մեջ։

Պատժամիջոցները ենթադրում են «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» ընկերությունների ֆինանսական աջակցության և վարկավորման արգելք։

Պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է սեպտեմբերի 5-ին Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներից դուրս գումարված հանդիպման ընթացքում և հաստատվել է Բրյուսելում` սեպտեմբերի 8-ին։

Լեհաստանը հաղորդել է, որ սեպտեմբերի 8-ից սկսած ռուսական գազի մատակարարումը նվազել է 45 տոկոսով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվան, չմանրամասնելով, սպառնացել է «պատասխան միջոցներ ձեռնարկել արևմտյան նոր պատժամիջոցների ենթարկվելու դեպքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG