Մատչելիության հղումներ

Օբաման լիազորել է ամերիկյան զինուժին հարվածներ հասցնել զինյալներին Սիրիայի տարածքում


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է հարվածներ հասցնել Իսլամական պետություն խմբավորմանը ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուրջ հինգ հարյուր հավելյալ զինծառայող կտեղաբաշխի տարածաշրջանում, և նրանց առջև խնդիր կդրվի ինտենսիվ գործողությունների ծրագիր իրականացնել` նպատակ ունենալով «թուլացնել և վերջնականապես ոչնչացնել» զինված խմբավորմանը:

«Ես հստակ ասել եմ, որ մենք որսալու ենք այն ահաբեկիչներին, որոնք սպառնում են մեր երկրին, անկախ այն բանից, թե նրանք որտեղ են գտնվում», - սեպտեմբերի 10-ին Սպիտակ տնից հեռարձակված իր ելույթում ասել է նա:

Օբաման նշել է, որ Իրաք ուղարկվելիք 475 զինծառայողները աջակցություն են ցույց տալու Իսլամական պետություն խմբավորման զինյալների դեմ կռվող իրաքյան և քրդական ուժերին, սակայն անմիջականորեն կռվի մեջ չեն մտնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG