Մատչելիության հղումներ

Պուտինը խստացնում է վերահսկողությունը ռազմական արդյունաբերության նկատմամբ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի անվտանգության ոլորտը վերահսկող խորհրդի ղեկավարությունն ուղղակիորեն իր վրա է վերցնում:

Պուտինը, Մոսկվայում անցկացվող սպառազինության արդիականացման ծրագրերին նվիրված հանդիպման մասնակիցներին դիմելով, ասել է, որ Ռուսաստանը նպատակ չունի սպառազինության նոր մրցավազք սկսելու, բայց պատասխանելու է անվտանգությանը վերաբերող բոլոր մարտահրավերներին:

Պուտինը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի վերաբերյալ հռետորաբանությունն օգտագործում է «ինքն իրեն վերակենդանացնելու համար»: Ռուսաստանի նախագահը ասել է, որ իր երկիրը կկենտրոնանա նոր ստրատեգիական միջուկային զենքի, օդային պաշտպանության և ճշգրիտ նշանառության զենքերի մշակման վրա։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի անվտանգությանը հավանական սպառնալիքները պետք է մանրակրկիտ ձևով վերլուծվեն և «համարժեք պատասխան» տրվի դրանցից յուրաքանչյուրին: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինի նոր նախագիծը պետք է կազմված լինի դեկտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG