Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին


Հայաստան - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, Երևան,10-ը սեպտեմբերի, 2014թ․
Հայաստան - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, Երևան,10-ը սեպտեմբերի, 2014թ․

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի՝ Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը:

Հանդիպումների և բանակցությունների արդյունքում մշակվել է 2015 հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG