Մատչելիության հղումներ

Եվրասիական միության կողմնակիցների թիվը Հայաստանում զգալիորեն նվազել է


Gallup International ընկերության հարցման համաձայն, նախորդ ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը:

Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արամ Նավասարդյանի փոխանցմամբ, եթե 2013-ի ապրիլին Հայաստանում հարցվածների 67 տոկոսն էր կողմ Ռուսաստանի նախաձեռնած միությանը, ապա այս օգոստոսին կողմ է արտահայտվել միայն 57 տոկոսը:

Ընդ որում, հայաստանցիների մեծամասնությունը՝ 64 տոկոսը, դեմ է արտահայտվել, որ Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի:

Այսօրվա ասուլիսում Արամ Նավասարդյանը նաև ղարաբաղյան հարցով պայմանավորեց, որ Հայաստանում Եվրասիական միության կողմնակիցների թիվը գնալով նվազում է:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG