Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագիրը ճշտվում է


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ ճշտվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագիրը և ամսաթիվը՝ տեղեկացնելով նաև, որ հաջորդ շաբաթ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Մամեդյարովը Բաքվում այս մասին խոսել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵԱՀԿ-ի նախագահությունը 2015թ. սկզբից կստանձնի Սերբիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG