Մատչելիության հղումներ

Մալազիայի պաշտպանության նախարարը ժամանել է Մոսկվա


Ռուսաստան - Մալազիայի պաշտպանության նախարար Հիշմամուդին Թուն Հուսեյնը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվա,10-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստան - Մալազիայի պաշտպանության նախարար Հիշմամուդին Թուն Հուսեյնը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվա,10-ը սեպտեմբերի, 2014թ․

Մալազիայի պաշտպանության նախարար Հիշմամուդին Թուն Հուսեյնը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում մալազիական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը: Այցի ընթացքում Հուսեյնը հանդիպել է ռուս գործընկերոջը՝ Սերգեյ Շոյգուին:

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին հրապարակված նախնական զեկույցում դանիացի փորձագետները հայտարարել էին, որ «Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռը «ենթարկվել է բարձր էներգիա կրող մեծ թվով արտաքին օբյեկտների ներգործության և քայքայվել է դեռ օդում»: Մալազիայի վարչապետը հայտարարել էր, որ այդ բացահայտումը ենթադրում է, որ MH17-ը խփվել է երկիր-երկինք հրթիռով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG