Մատչելիության հղումներ

Քերին ժամանեց Բաղդադ


Իրաք - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Իրաքի վարչապետ Հաիդար ալ-Աբադին, Բաղդադ, 10-ը սեպտեմբերի, 2014թ․
Իրաք - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Իրաքի վարչապետ Հաիդար ալ-Աբադին, Բաղդադ, 10-ը սեպտեմբերի, 2014թ․

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր միջինասիական շրջագայության շրջանակներում ժամանել է Բաղդադ՝ Իսլամիստական պետության զինյալների դեմ պայքարի համար աջակցություն ձևավորելու նպատակով:

Իր չհայտարարված այցի ընթացքում Քերին հանդիպել է Իրաքի վարչապետ Հաիդար ալ-Աբադի հետ, որի կաբինետը երկրի խորհրդարանը հաստատեց այս շաբաթ:

Բաղդադ կատարած այցը Քերիի միջինասիական շրջագայության մի մասն է, որի նպատակն է դիվանագիտական ճնշում գործադրել՝ իսլամիստական պետության զինյալների դեմ կոալիցիա կազմելու նպատակով: Քերին կայցելի նաև Հորդանան և Սաուդիան Արաբիա՝ հանդիպելու տարածաշրջանի պաշտոնյաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG