Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Կառավարության կայքում այսօր հրապարակված որոշմամբ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ անցած հինգշաբթի՝ Կառավարության նիստում էր հայտարարել Սյունիքի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայնհեռացած Հակոբյանին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակելու մտադրության մասին:

Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, այժմ կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին է: Նա ունի հավատարմագրային կառավարման հանձնած բիզնեսներ ու, ըստ ներկայացրած հայտարարագրի, միլիարդատեր է:

Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել անցած տարվա հուլիսին` փոխարինելով Գորիսում իր տան մոտ մահացու ելքով փոխհրաձգությունից մի քանի օր հետո հրաժարական տված Սուրիկ Խաչատրյանին:

Նշենք, որ Հակոբյանի պաշտոնաթողությունը անակնկալ էր մարզպետարանի աշխատակիցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG