Մատչելիության հղումներ

Մալայզիական ինքնաթիռը խփվել է «մեծ քանակությամբ էներգատար օբյեկտներով»


Հոլանդացի փորձագետները այսօր հրապարակված զեկույցում հայտարարում են, որ արևելյան Ուկրաինայում կործանված «Մալայզիական ավիաընկերության» մարդատար ինքնաթիռը խփվել է օդում՝ մեծ քանակությամբ էներգատար օբյեկտներով, որոնք մխրճվել են ինքնաթիռի մեջ։

Ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության նախնական զեկույցը փաստում է, որ կործանման պատճառը չի եղել տեխնիկական անսարքությունը կամ անձնակազմի սխալը։

Մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավի 289 ուղևորները, որոնց մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ էին, զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG