Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ Աշխարհում հիմնական մարդասիրական աղետները՝ Սիրիայում և Իրաքում


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտարարել է, որ աշխարհում հիմնական մարդասիրական աղետները Սիրիայում և Իրաքում են։

Առաջին անգամ դիմելով Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին՝ Զեյդ ալ-Հուսեյնը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ անհապաղ դադարեցնելու բռնություններն Իրաքում ու Սիրիայում, որպեսզի այդպիսով վերջ դրվի այդ երկրներում մարդու իրավունքների ոտնահարմանը։

Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի, միջազգային հանրությունը դեռևս չի նպաստել Մերձավոր Արևելքում բռնությունների դադարեցմանը և հանցագործներին չի հանձնել դատարան։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, Զեյդ ալ-Հուսեյնն ասել է, որ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար պետք է գործի դրվեն և ուկրաինական կառավարության, և զինված ուժերի, ինչպես նաև հարևան երկրների, այդ թվում Ռուսաստանի ջանքերը:

Զեյդ ալ-Հուսեյնը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում սեպտեմբերի 1-ից փոխարինում է Նավի Փիլային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG