Մատչելիության հղումներ

Կրեմլի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ։

Ուկրաինայի զինված ուժերի և Դոնբասում ապստամբություն բարձրացրած ռուսամետ անջատականների միջև հրադադարը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին, սակայն ըստ ռուսական և ուկրաինական կողմերի, այն խախտվել էր Մարիուպոլում ու Դոնեցկում։

Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ հրադադարը բավարար պայման չէ, պահանջվում է նաև քաղաքական գործընթաց, ազգային երկխոսություն, երկխոսություն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG