Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը կարող է փակել իր օդային տարածքը Արևմուտքի համար


Ռուսաստան - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տալիս «Վեդոմոստի» թերթին, 7-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստան - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տալիս «Վեդոմոստի» թերթին, 7-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը կարող է փակել իր օդային տարածքը արևմտյան ավիաուղիների համար, եթե Արևմուտքը հավելյալ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ:

«Եթե էներգետիկ ոլորտին վերաբերող պատժամիջոցները կամ Ռուսաստանի ֆինանսական ոլորտին առնչվող խստացումները շարունակվեն, մենք ստիպված կլինենք ասիմետրիկ պատասխան տալ: Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ պետք է բարեկամական հարաբերություններ ունենանք մեր գործընկերների հետ, և հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի երկինքը բաց է թռիչքների համար: Բայց եթե նրանք պատժամիջոցներ կիրառեն մեր նկատմամբ, մենք պետք է պատասխանենք», - ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ այսօր Եվրամիությունը որոշում է կայացնելու Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Պատժամիջոցների մասին արդեն իսկ համաձայնություն ձեռք է բերվել, սակայն ԵՄ-ն հայտարարել է, որ դրանք կարող են կասեցվել, եթե հրադադարը պահպանվի և Մոսկվան իր զորքերը դուրս բերի Ուկրաինայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG