Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կօգնի Վրաստանին՝ հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նպատակին


Վրաստան -- ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ելույթ է ունենում Թբիլիսիում, 7-ը սեպտեմբերի, 2014թ

Վրաստան -- ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ելույթ է ունենում Թբիլիսիում, 7-ը սեպտեմբերի, 2014թ

Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ասել է, թե «Ռուսաստանի բացահայտ ագրեսիան Ուկրաինայում» հարկադրում են ԱՄՆ-ին և Վրաստանին խորացնել ռազմական համագործակցությունը:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում ունեցած հանդիպումից հետո Հեյգելը հայտարարել է, թե Ուելսում սեպտեմբերի 4-ից 5-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը «կարևոր ուղենիշ էր՝ Դաշինքին անդամակցելու Վրաստանի ջանքերի տեսակետից»:

Հելգլը նաև խոստացել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Վրաստանին՝ հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նպատակին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության խորացումը հատկապես կարևոր է՝ նկատի ունենալով վտանգավոր և անպատասխանատու քայլերը», որոնք անում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հեյգելն ու Ալասանիան նաև քննարկել են Վրաստանին ամերիկյան Black Hawk (Սև բազե) ուղղաթիռներ վաճառելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG