Մատչելիության հղումներ

Ֆուտբոլ․ Դանիա-Հայաստան խաղն ավարտվեց 2-1 հաշվով


Հայաստան -- Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը, արխիվ
Հայաստան -- Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը, արխիվ

Եվրոպայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի առաջին՝ Դանիա-Հայաստան խաղն ավարտվեց դանիացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը. 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

65-րդ րոպեին Պյեր-Էմիլ Հոյբերգը հավասարեցրեց հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Թոմաս Կալենբերգը հաշիվը դարձրեց 2-1՝ հօգուտ դանիացիների:

Նշենք, որ վնասվածքի պատճառով բացակայում էին Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսը։

Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Ալբանիայի, Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականները։ Հայաստաի հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Մեր թիմը Երևանում կհյուրընկալի Սերբիայի հավաքականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG