Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել տարբեր հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG