Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանի նախագահը առաջիկայում Հայաստան կայցելի


Ուելս - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է Հունաստանի արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, 4-ը սեպտեմբերի, 2014 թ․

Ուելս - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է Հունաստանի արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, 4-ը սեպտեմբերի, 2014 թ․

Երեկ Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին:

Արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել և իր լիակատար աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG