Մատչելիության հղումներ

Քերրին կոչ է արել Սարգսյանին և Ալիևին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


ԱՄՆ-ը պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել երեկ Նյուփորտում՝ Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հայտարարության վերաբերյալ:

Հաղորդագրության համաձայն, պետքարտուղար Քերրին նախ խորը մտահոգություն է հայտնել Շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, և հորդորել է նախագահներին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի կատարմանը և հավելյալ քայլեր ձեռնարկել իրենց երկրների հանրությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:

Պետքարտուղար Քերրին կոչ է արել նախագահներին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր պատրաստակամ են օգնել կողմերին խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում: Նա նաև ողջունել է նախագահներին՝ կարգավորման առանցքային հարցերի շուրջ իրենց երկխոսությունը շարունակելու պատրաստակամության համար:

Քերրին կողմերին կոչ է բանակցությունները շարունակել ավելի ֆորմալ ձևաչափով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչպես առաջարկել է ԵԱՀԿ-ի շվեյցարական նախագահությունը:

«Շարունակական բանակցությունները անհրաժեշտություն են, որպեսզի կողմերի միջև վստահությունը ամրանա և թափ հաղորդվի գործընթացին, որը կհանգեցնի այն խաղաղությանը, որին արժանի են տարածաշրջանի ժողովուրդները», - նաև ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG