Մատչելիության հղումներ

Արևմուտքը պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին


Արևմուտքն այսօր պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի գործողությունների։

Այս անգամ դրանք կտարածվեն պաշտպանության ոլորտի, պետական բանկային համակարգի, էներգետիկ սեկտորի և Վլադիմիր Պուտինի մերձավորների վրա։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Եվրոպական երկրների ղեկավարները կսահմանեն պատժամիջոցները, եթե առաջիկա ժամերին Մինսկում կայանալիք բանակցություններում որևէ տեղաշարժ չարձանագրվի։

Մինսկում ցերեկը տեղական ժամանակով ժամը երկուսին նախատեսված է Ուկրաինա –ԵԱՀԿ-Ռուսաստան եռակողմ հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական Կիևի, ծրագրված է իրավիճակի խաղաղ կարգավորման մասին փաստաթուղթ ստորագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG