Մատչելիության հղումներ

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման


Սոցապ նախարարությունը չի մեկնաբանում իր «հմուտ աշխատողին» պաշտոնից ազատելը
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

լը

Հանրահայտ մարզիկի որդին դատարանում ասել է, թե զրկվելով ազատությունից՝ շատ է մտածել, որ կյանքը պիտի շարունակի առանց թմրանյութերի:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 4,5 տարվա ազատազրկման դատապարտեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն՝ 30-ամյա Դավիթ Վարդանյանին:

Դավիթ Վարդանյանը մեղադրվում է 2013 թ. հոկտեմբերի 4-ից 12-ը Իրանում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ին մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:

«Ես էդ ձեռք եմ բերել օգտագործելու համար Ագարակ քաղաքում», - իր վերջին խոսքում ասել է Դավիթ Վարդանյանը և շարունակել, թե արարքը չի կատարել իր «ընտանիքը խայտառակ անելու» համար:

«Էդ պրոբլեմը ունեցել եմ ես Ամերիկայից, բայց, կարծում եմ, մոտ մի տարի կալանավայրում շատ ․․․ մտածել եմ և կյանքս շարունակելու եմ առանց դրա», - ասել է նա, հավելելով, թե սահմանով ոչ մի բան չի անցկացրել․ - «Ինչ եղել է՝ եղել է Ագարակ քաղաքում: Ոստիկանությունը ուզում էր ինձ համոզել, որ ես եմ անցկացրել, բայց ինչ որ եղել ա, ես ձեռք եմ բերել Ագարակ քաղաքում իմ օգտագործելու համար»:

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդու դատավարությանը հետևած լրագրող Մերի Սողոմոնյանը փոխանցում է նաև, որ ավելի վաղ ամբաստանյալը դատարանում ասել էր, թե կալանավորվելուց առաջ եղել է Իրանում, այնտեղ նշանած ունի: Ագարակում թմրանյութը է գնել Իրանից Հայաստան գալուց հետո:

Դավիթ Վարդանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասամբ, միայն թմրանյութ պահելու և ոչ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար: Նա ավելի վաղ ասել էր, թե ինքը հայերեն չգիտի, քննիչներն են իր փոխարեն ցուցմունք գրել՝ իրեն ազատելու պայմանով:

Նախքան այս քրեական պատմությունը Դավիթ Վարդանյանը բնակվում էր Միացյալ Նահանգներում:

Դավիթ Վարդանյանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG