Մատչելիության հղումներ

logo-print

Քեմերոն․ Արևմուտքը կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ


Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ ռուսական զորքի առկայությունը Ուկրաինայի տարածքում անընդունելի է և սպառնացել է, որ եթե Մոսկվան չփոխի իր վարքագիծը, Արևմուտքը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Քեմերոնը այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել BBC հեռուստաընկերության եթերում՝ սեպտեմբերի 4-ից 5-ը Ուելսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Չնայած թե՛ Կիևը, թե՛ ՆԱՏՕ-ն փաստեր են հրապարակել, պնդելով, թե դրանք ապացուցում են Մոսկվայի ներգրավվածությունը Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող հակամարտությանը, Ռուսաստանը շարունակում է հերքել է իր մասնակցությունը, ինչպես նաև զորքերի առկայությունը Դոնբասում:

«Միանգամայն հստակ է, որ այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է՝ խոսքը ռուսական զորքի մասին է ուկրաինական հողի վրա», - ասել է Բրիտանիայի վարչապետը՝ ընդգծելով, որ պատժամիջոցները արդեն իսկ ազդեցություն են ունեցել: - «Ռուսաստանը պետք է հասկանա, որ եթե շարունակի այս պահվածքը Ուկրաինայում, մեր ճնշումն աճելու է», - նշել է Դեյվիդ Քեմերոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG