Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական զորավարժություններ՝ Միգ-29 կործանիչների ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ


Հայաստան -- «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքի փորձարկումը Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայում, փետրվար, 2014
Հայաստան -- «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքի փորձարկումը Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայում, փետրվար, 2014

Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ռուսական ռազմակայանը և Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 3-ից գումարտակային մարտավարական համատեղ զորավարժություններ են սկսել:

Զորավարժություններին մասնակցում է 1500 զինծառայող և 300 միավոր զրահամեքենա, հատուկ տեխնիկա ու ավտոմեքենա:

«Ռուսական կողմը զորավարժությանը մասնակցում է Հարավային օկրուգի ռուսական ռազմակայանի ուժեղացված գումարտակով և Միգ-29 կործանիչների ջոկատով», - «Ինտերֆաքսին» հայտնել են Հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, նշելով որ զորավարժությունների ընթացքում ծավալվող «մարտին» հետևելու են «Զաստավա» և «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները անցկացվում են «Ալագյազ» բարձրադիր ուսումնական վարժարանի տարածքում: Դրանք շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG