Մատչելիության հղումներ

logo-print

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 4,5 տարվա ազատազրկման դատապարտեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն՝ 30-ամյա Դավիթ Վարդանյանին:

Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների մաքսանենգություն, և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով: Ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը մեղադրվում է 2013 թ. հոկտեմբերի 4-ից 12-ը Իրանում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ին մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:

«Ես էդ ձեռք եմ բերել օգտագործելու համար Ագարակ քաղաքում», - իր վերջին խոսքում ասել է Դավիթ Վարդանյանը և շարունակել, որ արարքը չի կատարել իր «ընտանիքը խայտառակ անելու» համար:

«Էդ պրոբլեմը ունեցել եմ ես Ամերիկայից, բայց, կարծում եմ, մոտ մի տարի կալանավայրում շատ ․․․ մտածել եմ և կյանքս շարունակելու եմ առանց դրա», - ասել է նա, հավելելով, թե սահմանով ոչ մի բան չի անցկացրել․ -«Ինչ եղել է՝ եղել է Ագարակ քաղաքում: Ոստիկանությունը ուզում էր ինձ համոզել, որ ես եմ անցկացրել, բայց ինչ որ եղել ա, ես ձեռք եմ բերել Ագարակ քաղաքում իմ օգտագործելու համար»:

Անուշ Մարտիրոսյան

Ավելի մանրամաստ տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG