Մատչելիության հղումներ

Լավրովը Կիևին և ապստամբներին հորդորում է անսալ Պուտինի հրադադարի կոչին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդորել է Ուկրաինային և Դոնբասի ռուսամետ ապստամբներին՝ անսալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին՝ հրադադար հաստատելու և հակամարտությունը դադարեցնելու մասին:

Ռուսաստանի նախագահը երեկ հրապարակել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման պլանը, որով առաջին հերթին պետք է դադարեցվեն «աշխարհազորայինների հարձակողական ակտիվ գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում», ինչպես նաև հակամարտության գոտում պետք է «բացառվեն մարտական օդուժի կիրառումը խաղաղ քաղաքացիների ու բնակավայրերի դեմ»:

«Հուսով ենք, որ այդ կոչերը կլսվեն, առաջին հերթին՝ Կիևում, Լուգանսկում և Դոնեցկում», - ասել է Լավրովը՝ Մոկվայում ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Իլկա Կաներվայի հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG