Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել է սահմանամերձ համայնքներում տնտեսավարողներին հարկերից ազատելու հարցը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտե­­­­­սավարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, տեղեկացրել է Կառավարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ:

Վարչապետն ընդհանուր հավանության է արժանացրել մոտեցումները, հանձնարարելով դրանք լրամշակել, քննարկել շահագրգիռ կողմերի հետ և հնարավորինս արագ ներկայացնել կառավարության քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG