Մատչելիության հղումներ

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը Ալիևի ռեժիմը տապալելու կոչ է արել


Ֆրանսիա - Ղարաբաղ բարեկամության խումբը հեղինակավոր «Լը մոնդ» ֆրանսիական օրաթերթում հանդես է եկել մի հայտարարությամբ, որում կոչ է արել տապալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը: Կոչը ստորագրել են խումբը կազմող 3 տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ֆրանսիա - Ղարաբաղ բարեկամության խումբը, որը ստեղծվել է 2013 թվականի մարտին Մինսկի խմբի գործունեությանը նպաստելու, Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու և տարածաշրջանի ժողովուրդների միջև շփումներ հաստատելու նպատակով կազմված է 3 տասնյակ պատգամավորներից, քաղաքապետներից և սենատորներից:

«Չի կարելի պարտադրել Ղարաբաղի պես դեմոկրատական կարգ ունեցող մի պետության քաղաքացիներին վերադառնալ ամբողջատիրական կարգ ունեցող Ադրբեջանի տիրապետության տակ», - գրել են խմբի անդամները կոչում՝ շեշտելով, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG