Այսօր Ալագյազի ուսումնամարզական համալիրում սկսվել են ռուսական Հարավային զինվորական շրջանի ռազմաբազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունները:
Դրանց մասնակցում են հազար հինգ հարյուր զինվորականներ, օգտագործվում է 3 հարյուր զրահամեքենա և հատուկ զինվորական տեխնիկա: Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 7-ը:
Այս մասին հայտնում է Հարավային զինվորական շրջանի մամլո ծառայությունը: