Մատչելիության հղումներ

Իսլամիստ զինյալները սպառնում են Ռուսաստանին


Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ «Իսլամական պետություն» հռչակած զինյալ խմբավորումները սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում ու Հյուսիսային Կովկասի հիմնականում մահմեդաբնակ այլ շրջաններում:

Սպառնալիքը պարունակող տեսանյութը հեռարձակվել է Սաուդյան Արաբիայի կողմից հիմնադրված «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության արբանյակային ալիքով:

Ռուսական NTV հեռուստաընկերությունը իր հաղորդման մեջ այդ տեսանյութից հատված է օգտագործել, որտեղ զինյալներից մեկը խոսում է Սիրիայի հյուսիսում գրաված օդանավակայանի թռիչքուղու վրա կանգնած ռազմական օդանավի խցիկից: NTV-ի փոխանցմամբ՝ նա ասում է, որ զինյալները պլանավորում են ազատել Չեչնիան ու Կովկասը հանուն Ալլահի:

Զինյալները, ըստ հաղորդագրությունների, սպառում են իրենց հարձակումներում ռազմական օդուժ օգտագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG