Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Ուելսում, անցած երկու տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, հանդիպում կանցկացնեն ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների ղեկավարները։ Այս անգամ նրանց հանդիպումն էապես տարբերվելու է վերջին գագաթաժողովից։

Երբ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները վերջին անգամ հանդիպում անցկացրին Չիկագոյում, գլխավոր հարցն Աֆղանստանն էր, իսկ Ռուսաստանը համարվում էր ահաբեկչության դեմ պայքարում ու միջուկային զենքերի տարածումն արգելելու հարցում գործընկեր։ Այս տարի գագաթաժողովը կենտրոնանալու է Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու և դեպի արևելյան Ուկրաինա ներխուժում սկսելու հարցերի վրա։

«Հյուսիսատլանտյան դաշինքը կանգնած է փոփոխված աշխարհի խնդիրների առջև։ Մենք ապրում ենք մի իրողության պայմաններում, երբ Ռուսաստանը մեզ համարում է հակառակորդ: Իրողություն, որին հարկավոր է հարմարվել», - գագաթաժողովին ընդառաջ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Հարմարվել» այս պարագայում նշանակում է ՆԱՏՕ-ի ռազմական ավելի մեծ ներկայություն իրենց սահմաններով Ռուսաստանին մոտ գտնվող պետություններում, ինչպես օրինակ՝ Լիտվայում, նշանակում է նոր՝ այնպիսի ուժերի առկայություն, որոնք կարողանան շատ արագ հարված հասցնել անդամ պետություններից որևէ մեկի դեմ հարձակման դեպքում։

Սակայն մյուս կողմից ՆԱՏՕ-ն հստակ հայտարարում է, թե Ռուսաստանի դեմ պատերազմ չի սկսի ոչ անդամ պետություններին, ինչպես օրինակ Ուկրաինային պաշտպանելու համար։ Սա բազմաթիվ վերլուծաբանների, ինչպես օրինակ՝ Chatham House-ի վերլուծաբաններից Քսենիա Ուիքեթի կարծիքով, կարող է հակառակ ազդեցություն ունենալ։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը քննարկելու է նաև «Իսլամական պետության» սպառնալիքներին հակազդելու հնարավոր տարբերակները՝ խմբավորում, որը լայնածավալ տարածքներ է գրավում Իրաքում ու Սիրիայում։

Օրակարգում է լինելու նաև Աֆղանստանի հարցը, քանի որ Թալիբաններն աստիճանաբար ավելի հարձակողական դիրքեր են բռնում, մինչ ՆԱՏՕ-ն պատրաստվում է դեկտեմբերին ավարտել խաղաղարար առաքելությունն այստեղ և ստանալ Աֆղանստանի իշխանությունների համաձայնությունը՝ այստեղ խորհրդատվական և մարզական խմբեր պահպանելու շուրջ:

Ընդամենը մի քանի ամիս առաջ հնչում էր հարց, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն ու նրա գործունեությունը հարիր են հետսառըպատերազմյան ժամանակաշրջանին։ Ուկրաինական ճգնաժամը կարծես թե լռեցրել է նման հարցերը:

Chatham House-ի տնօրեն Ռոբին Նիբլեթի խոսքերով, սա լինելու է մի գագաթաժողով, որտեղ անդամ բոլոր երկրներն ու նրանց գործընկեր պետությունները պիտի զարկ տան համագործակցությանն ու կապերին։

«Աշխարհն այսօր վտանգավոր է դարձել, և այս դաշինքի գոյությունն այսօր շատ է կարևոր», - ասում է նա։

Փորձագետներն ու ՆԱՏՕ-ի ղեկավար անձինք հույս ունեն, որ Ուկրաինայից ստացված նման տեսագրությունները վստահեցնում են դաշինքի անդամ երկրների ժողովուրդներին, որ հարկավոր է ավելի մեծ գումարներ ներդնել հանուն պաշտպանության, որպեսզի Եվրոպային կամ Հյուսիսային Ամերիկային սպառանացող որևէ վտանգ անմիջապես արժանանա համապատասխան պատասխանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG