Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ՝ օգոստոսի 28-ին, գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալուց հետո մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի գործով ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ, ձերբակալված շարքային զինծառայող Սիմոն Սարգսյանը երկամսյա կալանքի է ենթարկվել, նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ սպանություն հոդվածով։

Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով՝ 365 հոդվածի երրորդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նախաքննությունը շարունակվում է։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG