Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը լավատեսություն է հայտնել միջուկային համաձայնագրի շուրջ


Քեթրին Էշթոն, Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ինքը բավականին լավատես է, և, իր կարծիքով, Թեհրանն ու աշխարհի 6 գերտերությունները կկարողանան համաձայնության հասնել Իրանի վիճելի միջուկային ծրագրի շուրջ։

Պաշտոնյան նման հայտարարություն է արել իր պաշտոնին նոյեմբերին հրաժեշտ տվող Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ Բրյուսելում երկուշաբթի անցկացրած բանակցություններից հետո։

Ըստ Իրանի արտգործնախարարի, իրավիճակի հանգուցալուծման վերջնաժամկետը նոյեմբերի 24-ն է։ Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG