Մատչելիության հղումներ

Ղազախստանը օրինականացնում է ստվերային կապիտալը


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև

Ղազախստանը օրինականացնում է ստվերային կապիտալը։

Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի վերջը քաղաքացիները կարող են օրինականացնել ապօրինի ճանապարհով ստացված գումարները, արժեթղթերը կամ սեփականությունը։

Ղազախստանի իշխանությունները հույս ունեն, որ այդ գործառույթի արդյունքում երկրի բանկերը կներգրավեն մինչև 10 միլիարդ դոլար։ Նազարբաևի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ չեն կարող օրինականացվել մարդկության դեմ հանցագործությունների, կոռուպցիայի ու Ղազախստանի սահմանադրության խախտումով ստացված գումարները և ունեցվածքը։

1991 թվականից Ղազախստանի իշխանությունները երրորդ անգամ են հնարավորություն տալիս քաղաքացիներին օրինականացնել ստվերային եկամուտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG