Մատչելիության հղումներ

Պուտին. Եթե ցանկանամ, ապա երկու շաբաթից կարող եմ գրավել Կիևը


«Եթե ցանկանամ, ապա երկու շաբաթից կարող եմ գրավել Կիևը», ըստ իտալական Le Repubblica թերթի, պաշտոնից հեռացող Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոյին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Իտալական պարբերականը գրում է, որ Պուտինը ռուս-ուկրաինական ճգնաժամի շուրջ Բարոզոյի հետ խոսել է հեռախոսով, և որ Բարոզոն օգոստոսի 30-ին Բրյուսելում կայացած Եվրամիության առաջնորդների խորհրդաժողովին հայտարարություն է արել այդ կապակցությամբ։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով նոր ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ուկրաինայում տիրող իրավիճակը համարել է տասնամյակների ընթացքում Եվրոպայի ամենամեծ ճգնաժամը։

Կիևից ստացված լուրերի համաձայն, վերջին օրերի ընթացքում Դոնեցկի մարզում ռուսամետ անջատողականները ուկրաինական զինուժի մոտ 680 զինվոր են գերեվարել։ ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի արևելքում բախումների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG