Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ․ սիրիացի փախստականների թիվը հասել է 3 միլիոնի


Հորդանան - սիրիացի փախստականները Մաֆրաք քաղաքում իրավապահների հետ բախումից հետո, 6-ը ապրիլի, 2014թ․

Հորդանան - սիրիացի փախստականները Մաֆրաք քաղաքում իրավապահների հետ բախումից հետո, 6-ը ապրիլի, 2014թ․

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը օգոստոսի 29-ին հրապարակված իր զեկույցում հայտնում է, որ սիրիացի փախստականների թիվը անցել է 3 միլիոնը:

«Սիրացիների գրեթե կեսը ստիպված է եղել լքել իր տունը և փրկվել փախչելով: Յուրաքանչյուր ութերորդ սիրիացին դուրս է եկել երկրից: Ընդհանուր առմամբ՝ մոտ մեկ միլիոն մարդ մեկ տարվա ընթացքում:

6.5 միլիոն սիրիացիներ տեղահանվել են իրենց բնակավայրերից և ապաստան գտել Սիրիայի այլ տարածքներում: Բոլոր տեղահանվածների մոտ կեսը երեխաներն են», - ասված է Ժնևում հրապարակված զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG