Մատչելիության հղումներ

Լավրով. Արևելյան Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինի


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ռուսական զինուժը չի մտնի Ուկրաինա։ Մինչդեռ Ուկրաինան և Արևմուտքը արդեն հայտարարել են, որ ռուսները ներխուժել են այդ երկիր։

Ապրիլից Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների և ուկրաինական զինուժի բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 2600 մարդ։

«Արևելյան Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինի»,- այսօր միջազգային հարաբերությունների համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

ՆԱՏՕ-ն անցած շաբաթ հայտարարել է, որ ավելի քան 1000 ռուս զինվորներ են մտել Ուկրաինա։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սա անվանել էր Մոսկվայի կողմից «շարունակվող ներխուժում»։

Այսօր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը նախաձեռնել է «բաց և ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG