Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի պատվիրակությունը կայցելի Չինաստան


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում, 4-ը փետրվարի 2013 թ․

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում, 4-ը փետրվարի 2013 թ․

Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 2-6-ը կայցելի Չինաստան: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ ԲՀԿ մամուլի ծառայությանը հղմամբ:

ԲՀԿ-ի պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամների և գործարարների հետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG