Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի սենատորները կոչ են անում Ուկրաինա զենք ուղարկել


Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդես

Ամերիկացի սենատորները նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմին կոչ են արել Ուկրաինայի իշխանություններին զենք ուղարկել:

Նրանք նշել են, թե դա անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան կարողանա պայքարել, ինչպես նշվում է, ռուսական ներխուժման դեմ։

«Վլադիմիր Պուտինը պետք է պատասխան տա ագրեսիայի համար»,- ասել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը։

Այսօր Մինսկում տեղի կունենա Ուկրաինայի հարցով շփման խմբի հանդիպում։ Հանդիպմանը կմասնակցեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG